Ռուսաստանը և ՕՊԵԿ անդամ 3 երկրներ պայմանավորվածություն են ձեռք բերել սառեցնել նավթի արդյունահանումը հունվարի 11-ի մակարդակով, եթե նավթային կարտելի մյուս անդամները միանան այս որոշմանը:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ, Քաթարի, Վենեսուելայի և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարների համատեղ բանակցությունների արդյունքում, որոնք ընթանում էին Դոհայում:
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ հունվարի 11-ի մակարդակով նավթի (արտահանման) սառեցումն ընդունելի և ադեկվատ տարբերակ է: Նա նշել է, որ երկրները փորձում են բարեկավել իրավիճակը նավթային շուկայում:
Այս տեղեկություններից անմիջապես հետո Brent տեսակի նավթի գինը սկսել է նվազել՝ իջնելով բարելի համար 34 դոլար գնից ներքև: