«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կրթության և գիտության ներկայիս նախարար Արմեն Աշոտյանը, որն այդ պաշտոնում վերջին օրերն է անցկացնում, նախապատրաստական վիճակում է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնը Դաշնակցությանը տալուց հետո Արմեն Աշոտյանին նոր պաշտոն չի տրվի: Ամենայն հավանականությամբ, նրան կառաջարկեն մինչև 2017 թվականը զբաղվել կուսակցական գործերով և նախապատրաստվել եկող տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ղեկավարելով նոր ստեղծվելիք ինֆորմացիոն կենտրոնը:

Աշոտյանի հետագա կարգավիճակը ավելի շատ կախված կլինի նրանից, թե իրեն ինչպես կդրսևորի 2017-ի խորհրդարանական ընտրություններում: Իհարկե, զբաղվածության տեսանկյունից Աշոտյանը պարապ չի մնա, բայց քանի որ Հայաստանում կուսակցական գործունեությունն ընդունված չէ որպես աշխատանք համարել, ուստի կարելի է ասել, որ առաջիկա առնվազն մեկ տարում Արմեն Աշոտյանին սպառնում է «ակտիվ հանգիստը»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: