«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը երեկ «ՀԺ» թղթակցին փոխանցել է, որ համապատասխան պահի շահագրգիռ անձանց հետ քննարկելու է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի վարքը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում։

Երեկ տեղեկացրել էինք, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ԵԽԽՎ Բյուրո Նաիրա Զոհրաբյանի պահվածքի հետ կապված։ Թուրքական կողմը բողոքել է, որ Զոհրաբյանը վիրավորել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանին, որը կողմ էր քվեարկել Ուոլթերի «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» բանաձևին։ Զոհրաբյանի դեմ պատժամիջոցներ կիրառելու են ապրիլյան նստաշրջանում նրան ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ մեր հարցին ԵԽԽՎ նախագահը երեկ պատասխանել է. «Միջադեպը ներկայացվել է իմ ուշադրությանը։ Ես պատրաստվում եմ նամակ գրել բոլոր ազգային պատվիրակությունների ղեկավարներին նրանց ուշադրությունը հրավիրելով պատշաճ վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության վրա մեր կանոններին և արժեքներին համապատասխան։ Ես պատրաստվում եմ քննարկել այս ցավալի միջադեպը շահագրգիռ անձանց հետ, համապատասխան պահի»»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: