Մոսկվայի «Սպարտակի» բժիշկ Միխայիլ Վարտապետովը BobSoccer.ru կայքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ընթանում Հայաստանի հավաքականի ու մայրաքաղաքային ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանի ապաքինումը վնասվածքից:
- Մովսիսյանի ապաքինումը լավ է ընթանում: Այսօր Յուրան մարզման մի մասն անցկացրել է ընդհանուր խմբում: Սակայն, եթե վաղը նա խաղադաշտ դուրս գա, ապա չի բացառվում, որ վնասվածքը կարող է կրկնվել,- հայտարարել է Վարտապետովը:Հիշեցնենք, որ մեր ազգային հավաքականի հարձակվողը ազդրի մկանների մասնակի վնասվածք էր ստացել ԲԿՄԱ-ի դեմ արտագնա խաղում:
ArmFootball.com