«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ.
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 18-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի՝ Մայակ, Բանավան թաղամասերի ջրամատակարարումը:
Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. փետրվարի 19-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի՝ բացառությամբ Հովսեփյան, Արմենակյան, 6-րդ փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: