Ստում են բոլոր մարդիկ, հետևաբար նաև կենդանակերպի բոլոր նշանները։ Բայց կան այնպիսինները, որոնց համար սուտը արվեստ է, հաճույք ստանալու միջոց, իսկ ոմանք էլ ստում են անհրաժեշտությունից ելնելով՝ ծայրահեղ դեպքերում։ Մենք կներկայացնենք, թե ինչպես են ստում հորոսկոպի բոլոր նշանները, այնուհետև կամփոփենք՝ առանձնացնելով ամենաստախոսներին։
Ինչպես են ստում Երկվորյակները
Երկվորյակները չեն խաբում. նրանք խաղում են: Համենայն դեպս, իրենք իրենց իսկ տարվածությունը ստով հենց այդպես են բացատրում: Երբեմն նրանք օգտագվում են դրանից, որպեսզի համոզեն շրջապատին իրենց ճշտության մեջ, իսկ երբեմն, որպեսզի իրավիճակից նյութական օգուտ քաղեն:
Այս նշանի տակ ծնվածները կարող են առանց խղճի խայթ զգալու ամորակ ապրանքը ներկայացնել որպես էլիտար իր ակմ իրենց ստի շնորհիվ ստիպել այլ անձին վճարել իր ծախսերը: Երկվորյակները ստում են փայլուն կերպով. ներկայացնում են փաստեր: Ընդ որում, նրանք այդ տեխնիկային սովորում են դեռ մանկուց՝ վախենալով իրենց չարաճճիության դիմաց պատժվել:
Փոքրիկ Երկվորյակները կարող են հորինել պատմություններ, որոնցից կհետևի իրենց անվիճելի ճշմարտացիությունը: Երկվորյակներին ստելիս «բռնեցնելը» հեշտ չէ, քանի որ նրանք շատ լավ գիտեն իրենց դերը, որպեսզի թերանան կամ կասկածի առիթ տան:
Այդ իսկ պատճառով, Երկվորյակների հետ շփվելիս սովորեք 7 չափել, 1 կտրել: