«Մարտ-ապրիլին ՀՀ կժամանի ՌԴ վարչապետ Մեդվեդևը։ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ ԵՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ՀՀ-ում։
«Նախնական պայմանավորվածության համաձայն, նիստը տեղի կունենա մարտ-ապրիլ ամիսներին։ Այժմ անդամ երկրների վարչապետների հետ համաձայնեցվում է նիստի կոնկրետ ժամկետը»,- ասել է Կարայանը։ Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերին Գրոդնոյում տեղի ունեցած միջկառավարական խորհրդի 2-րդ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդամ երկրների վարչապետներին հրավիրել էր հաջորդ նիստը Հայաստանում անցկացնել։ Առաջարկն ընդունվել էր։ Ավելի ուշ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտնել էր, որ այդ նիստը Երևանում կանցկացվի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, ինչը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: