Բոստոնի ահաբեկչության գործով ևս երեք մարդ են ձերբակալվել, երկուսը Ղազախստանից, իսկ մեկը ամերիկացի: Այս մասին նշում է Reuters գործակալությունը:
Ղազախստանի ձերբակալված քաղաքացիներ Ազամաթ Տաժայակոն և Դիաս Կադիրբաևը մեղադրվում են ահաբեկչության մասին կարևոր տեղեկություններ թաքցնելու, իսկ ամերիկացի Ռոբել Ֆիլպոսին կեղծ վկայություններ տալու մեջ:
Աահաբեկչության գործով ձերբակալված երեք ուսանողները ընդունել են, որ փորձել են վերացնել փաստերը, որոնց միջոցով հնարավոր կլիներ բացահայտել ահաբեկչության կազմակերպիչներին:Այս մասին նշված է ՀԴԲ-ի մեղադրական փաստաթղթում:
«Բոլոր երեքը ընդունել են, որ 2013 թվականի ապրիլի 18-ի երեկոյան Ցարնաևի սենյակից դուրս են բերել պայուսակը, իսկ Տաժայակովը և Կադիրբաևը ընդունել են նաև, որ որոշել են ազատվել դրանից` իմանալով լուրերից, որ Ձոխարը մարաթոնայն վազքի պայթունի կազմակերպիչներից կասկածյալներից մեկն է»,- նշված է փաստաթղթի մեջ:
Եթե վերջիններիս մեղքը հասատվի, ապա ղազախ ուսանողներին սպառնում է հինգ տարի, իսկ ամերիկացուն ութ տարի ազատազրկում: