«Իրատես de facto» թերթը գրում է.
«Ասում են, թե ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի թոշակի անցնելու ժամանակն է մոտենում, և նրան փոխարինելու պատրաստ թեկնածուներն արդեն «ընտրարշավը» սկսել են: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի երկարամյա գործունեության ավարտին քիչ ժամանակ է մնացել, իսկ նրան փոխարինողին իշխանություններն արդեն աչքի տակ ունեն:
Սահմանադրական բարեփոխումներին ակտիվ մասնակցած, ընտրական օրենսգրքի վրա գիշերուզօր աշխատող Հրայր Թովմասյանը ջանքեր չի խնայում, որ իր թեկնածության հարցում իշխանությունների հաշվարկներն արդարացված լինեն:
Ասում են նաև, որ իշխանության «վերնահարկում» ՍԴ նախագահ դառնալու երաշխիքներ Հրայր Թովմասյանին տրվել են»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։