«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք էր կազմակերպել «Անի պլազայում»։ Ներկա էր մոտ 200 մարդ։ Կարճ ելույթով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը, մեղմ երաժշտություն էր հնչում, և թեթև հյուրասիրություն էր կազմակերպված։

Մեծ թվով խմբագիրներ կային՝ Փաշինյանի նախկին գործընկերները։ Սակայն քանի որ բացակայում էին ՀՀ մեծահարուստներն ու օլիգարխները, իսկ ներկաները հիմնականում մտավորական շերտից էին, հավաքված գումարն էլ, բնականաբար, չէր կարող շատ մեծ լինել, ուստի բավականին զարմանալի էր, որ վերջում հրապարակվեց բավականին պատկառելի գումար՝ 4,8 միլիոն դրամ։

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։