Քիչ առաջ իսպանական «Ռայո Վալեկանոն» Մադրիդում պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին:
Հայազգի 25-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա 16 համարի խաղաշապիկով:
«Յուրաքանչյուր օր ինձ ավելի լավ եմ զգում: Հույս ունեմ, որ կկարողանամ ակումբին օգնել պահպանել տեղը Պրիմերայում: Ծանոթ էի «Ռայո Վալեկանոյի» և Պակո Խեմեսի փիլիսոփայությանը, ինչը ստիպեց ինձ տեղափոխվել այստեղ»,- ասել է Օզբիլիսը:
Հիշեցնենք, որ առողջական խնդիրների պատճառով Օզբիլիսը նոր ակումբում դեռ չի անցկացրել ոչ մի հանդիպում: