"Զրո խնդիր հարևանների հետ" քաղաքականություն հռչակած Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ղեկավարած կառավարությունը հիմա էլ ամեն ինչ արել է,որ սրվեն թուրք-բուլղարական հարաբերությունները...Ինչպես հաղորդում է "Focus" գործակալությունը Բուրգասում Թուրքիայի հյուպատոսարանի սոցիալական հարցերով կցորդ՝Ուղուր Էմիրօղլուն հայտարարվել է անցանկալի անձ՝պերսոնա նոն գրատա...Ինչպես հաղորդում է լրատվական գործակալությունը,Ու.Էմիրօղլուն անտեսելով "սոցիալական ոլորտը" հիմնականում զբաղվել է կրոնական քարոզչությամբ և "ճնշում է գործադրել" քաղաքական կուսակցություններից մեկի նկատմամբ,որը համարվում է Բուլղարիայի ներքին գործերին կոպիտ միջամտություն...
Համոզված եմ,որ պաշտոնական Սոֆիան բացահայտել և վտարել է երկրից թուրքական գաղտնի ծառայության՝MIT-ի հերթական գործակալին,որոնք վխտում են Բուլղարիայում...
Պաշտոնապես Բուլղարիայի բնակչության ընդամենը 8,88% են կազմում թուրքերը...Սակայն քաղաքական դաշտում Թուրքիայի կողմից հովանավորվող "Իրավունքների և ազատությունների շարժում" կուսակցությունը բավական ակտիվ է և լիովին սպասարկում է Անկարայի շահերը՝միևնույն ժամանակ բավական ամրապնդելով երկրի թուրք բնակչության դիրքերը...Եթե 1991-94 թթ-ի 36-րդ գումարման Բուլղարիայի Ազգային ժողովի ընտրությունների ժամանկ ԻԱՇ-ը ստացել էր ընտրողների ձայների 10 % ,ապա վերջին՝41-րդ գումարման ԱԺ-ի ընտրություններում ԻԱՇ-ը ստացել է ձայների 15,83 % և օրենսդիր մարմնում ունի 38 պատգամավոր...Կուսակցության նախկին առաջնորդներ Ահմեդ Դողանը և Լյութֆի Մեստանը բացարձակ չեն թաքցնում իրենց թուրքամետ կողմնորոշումը...Ինչպես նաև այն,որ կուսակցությունը սպասարկում է Անկարային...Պատահական չէ,որ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Սիրիայի օդում թուրքերի կողմից խփված ռուսական ռազմական ինքնաթիռի պատահարից հետո այս կուսակցության առաջնորդ Լյութֆի Մեստանը պաշտպանեց Թուրքիային...
Հ.Գ.Հաշվի առնելով այն,թե ինչ պատճառաբանություններով են վռնդել թուրք դիվանագետին Բուլղարիայից,կարելի է ենթադրել,որ Էմիրօղլուն մահմեդականության քարոզով է զբաղվել հարևան երկրում,ինչպես նաև ուղղորդել է,սակայն բուլղարացիներն այն "ճնշում գործադրել են" անվանել,թրքամետ ԻԱՇ-ին...
Թուրքիայի բացահայտ միջամտությունը հարևան երկրների ներքին,ինչպես նաև արտաքին գործերին լիովին համապատասխանում են Էրդողանի վարչակազմի կողմից որդեգրված նեոօսմանիզմի և պանթուրքիզմի քաղաքականությանը...Բուլղարիան քոչվոր թուրքերի հերթական զոհն է,քանի որ "բախտ է ունեցել" լինել Օսմանյան կայսրության մեջ...
Գագիկ Համբարյան