1904 թվականի մայիսին արված այս լուսանկարում` Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դասախոսական կազմն է` լուսանկարված ժամանցի պահին:
20-րդ դարասկզբին Գևորգյան ճեմարանը համալրված էր հայ անվանի մտավորականներով: Նկարում ձախից երկրորդը՝ Կոմիտասն է, ձախից նստած չորրորդը՝ պատմաբան, բանասեր Հակոբ Մանանդյանը, ձախից նստած հինգերորդը` Գարեգին Լևոնյանն է՝ Ջիվանու որդին, աջից կանգնած առաջինը` բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանն է, աջից նստած երկրորդը` Կարապետ Տերյանը, գինու շիշը ձեռքին` պատմաբան Ստեփան Կանայանը, իսկ կենտրոնում նստածը` իրավաբան, ապագա անկախ Հայաստանի արտգործնախարար Սիրական Տիգրանյանն է:
Ուշագրավ մի դիտարկում. սեղանի վրա դրվածը` ամենայն հավանականությամբ ձայնարկիչ սարք է` պատեֆոն (գրամաֆոնի փոքր տեսակը), իսկ սեղանի մոտ նկարված անձի ձեռքին ձայնապնակ է:
Ռուբեն Շուխյան