Պակիստանի Աբոտաբատ քաղաքում, որտեղ սպանել են թիվ 1 տերորիստ` Ուսամա բեն Լադենին, զբոսաշրջիկներին գայթակղելու համար կկառուցեն զվարճանքի զբոսայգի: Գրում է BBC հեռուսատառադիահեռարձակման կորպորացիան:
Տեղական իշխանությունները մտադիր են այդ քաղաքում կառուցել կենդանաբանական այգի, ակվապարկ, ժայռամագլցման վայր, մինի գոլֆ և այլն: Ընդ ուրում, այդ զբոսայգին ոչ մի առնչություն չունի տերորիստի գործունեության հետ, որին սպանել են 2011 թվականի մայիսին, հենց այդ վայրում:
Հայտնի է, որ առանձնատունը, որտեղ ապրում էր Ուսամա բեն Լադենը, նրա մահից հետո ավերվել է: Դրա փոխարեն տեղի վարչակազմը իր աշխատակիցների համար նոր շենք կարող է կառուցել: