Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայ աստղերին, ովքեր առավել ակտիվ ու պահանջված են Instagram-ում և ունեն մեծ թվով հետևորդներ։
Առաջին տեղը զբաղեցնում է գեղեցկուհի Սիրուշոն, ում էջին այսօրվա՝ դեկտեմբերի 15-ի դրությամբ հետեւում է 112 հազար բաժանորդ։
Երկրորդ հորիզոնականում երկրապագուների մեծ բանակ ունեցող Լիլիթ Հովհաննիսյանն է։ Նրա էջին բաժանորդագրված է 107 հազար օգտատեր։
Երրորդը դերասանուհի, երգչուհի, հաղորդավարուհի և մոդել Արփի Գաբրիելյանն է՝ 85.7 հազար հետևորդներով։
Անի Երանյանը մեր ցանկում 4-րդն է։ Սոցկայքում նրա հետևորդների թիվը հասնում է 71 հազարի։
Լավագույն 5-յակը եզրափակում է երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը՝ շուրջ 62 հազար հետևորդներով։