ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը հրաժարվել է պաշտոնից: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է անձամբ Վահան Բաբյանը: Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ԲՀԿ խոսնակի պարտականությունների հետ կապված առաջացել են տարաձայնություններ:
Լրագրողների հարցին, թե որն է եղել նման որոշման պատճառը, նա պատասխանել է. «No comment, հետո կխոսենք այդ մասին»: Բաբայանը միայն նշել է, թե անձնական նկատառումներով է եկել նման որոշման: