ԱԺ քննարկումները թևակոխեցին ինտիմ փուլ և քննարկումները քաղաքական դաշտից կտրուկ մտան բարոյաճարտասանական սեգմենտ:

Արամ Մանուկյանը ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ իր ելույթից առաջ տարօրինակ ու հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ: ՀԱԿ պատգամավորն իր տհաճությունը հայտնեց տղամարդկանց կողմից բարևելիս համբուրվելու փաստի վերաբերյալ: «Էս ի՞նչ եք սարքել, ողջ հանրությունն է ձեզ նայում, դուք գալիս իրար եք համբուրում, էս ի՞նչ բան ա, սա էլ վրացիներից մեզ մնաց, ո՞նց կարողա տղամարդը տղամարդուն համբուրի: Մեր կուսակցությունում ես արգելել եմ նման վարվելաձևը»: «Կարևորը Հուդայի համբույր չլինի, պարոն Մանուկյան»,-արձագանքեց Էդուարդ Շարմազանովը: Մանուկյանը դժգոհեց Շարմազանովի արձագանքից:

Շարմազանովը ելույթից հետո ռեպլիկի կարգով հակադարձեց. «ԱԺ-ում մի հատ ջիգյարով ողջագուրվել էր մնացել, դա էլ են արգելում»:

Արմեն Հովասափյան