Բոլորի հետ համագործակցելու եմ իմ իրավական կարգավիճակի շրջանակներում, անկախ նրանից՝ ով ինչպես է քվեարկելու: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը:

Նա ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանության գործունեությունը չպետք է խղճահարություն առաջացնի, Մարդու իրավունքների պաշտպանը չպետք է պաշտպանության կարիք ունենա, պետք է աջակցության կարիք ունենա:

Արման Թաթոյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ չի տալիս այնպիսի խոստումներ, որոնք չի կարողանալու կատարել: Ընտրվելու դեպքում պատրաստվում է իր հնարավորությունները կապերը օգտագործել՝ ուժեղացնելու աշխատակազմը:

Նրա ելույթից հետո սկսվեց գաղտնի քվեարկությունը: