Խոյ: Այսօր որոշ նախագծեր հաջողությամբ կյանքի կոչելու համար կպահանջվեն ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլ նաև նախնական պատրաստվածություն: Լրջորեն ուսումնասիրեք ամեն մի մանրուք, և նպատակին հասնելու ճանապարհին ծագած խոչընդոտները հաղթահարելի կդառնան: Նպատակահարմար օր է նոր աշխատանքի անցնելու համար:

Հարազատների հետ կենցաղային խնդիրների շուրջ հնարավոր են տարաձայնություններ: Ֆինանսական խնդիրները կարող եք սրտին մոտ չընդունել, միևնույն է շատ շուտով դրանք կհարթվեն:

Ցուլ: Բարեհաջող օր է նրանց համար, ովքեր կապ ունեն ֆինանսական գործարքների, բիզնես նախագծերի, արտարժույթի շուկայի հետ: Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, շրջապատի աղմկոտ անցուդարձը կարող է շեղել ձեզ կարևոր գործերից, սակայն փորձեք ուշադրություն չդարձնել այդ ամենին և կենտրոնանալ:

Եթե կորցնեք հոգեկան հանգիստն ու հավասարակշռությունը, ապա հարազատները կաջակցեն ձեզ, կօգնեն լիցքաթափվել և վերականգնել ուժերը: Ոչ մի դեպքում չփորձեք հաղթահարել սթրեսն ալկոհոլի օգնությամբ:

Երկվորյակ: Օրը հանգիստ կանցնի: Ցնցումներ չեն լինի, լուրջ խնդիրներ չեն ծագի: Հնարավորություն կընձեռնվի վերականգնել գործնական հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք: Նաև ցանկություն կունենաք վերականգնել որոշ հին սիրային կապեր, ինչն այնքան էլ ցանկալի չէ: Փորձեք կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ:

Հրաշալի օր է ուղևորությունների համար: Այսօր դրանք հոգնեցուցիչ կամ ձանձրալի չեն թվա: Կարող եք գործարքներ կնքել, գնումներ կատարել: Նման հարցերում այսօր չեք սխալվի:

Խեցգետին: Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք: Ճիշտ կվարվեք, եթե այդ ժամանակահատվածը նվիրեք հանգստին: Զբաղվեք գործերով, որոնք առավել հոգեհարազատ են: Շատ շուտով աշխատունակությունը կբարձրանա, էներգիայի հոսք կզգաք և, արդեն օրվա երկրորդ կեսին, կարող եք անցնել կարևոր նախագծերի իրականացման աշխատանքներին:

Հրաշալի օր է ընկերական հանդիպումների և ընտանեկան միջոցառումների համար: Ռոմանտիկ ժամադրությունները կարող են չարդարացնել ձեր սպասելիքները և անգամ հիասթափեցնել: Այսօր չափազանց խստապահանջ եք, ձեզ գոհացնելը՝ գրեթե անհնար: