Լավ ի՞նչ անենք, որ մեր քաղաքապետարանը էլ չբարեկարգի քաղաքը: Հանգիստ թողեք մեզ էլ, խեղճ ծառերն ու թփերն էլ: Տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ հոգեմետ դեղամիջոցներ են օգտագործում Երևան քաղաքի արտաքին ձևավորման համար պատասխանատուները: Ֆեյսբուքցիների ասած` ի՞նչ են «ծխում»...
Էլ կանաչ թիթեռ ու գորտ, էլ ֆլամինգո ու բեգեմոտ, էլ անմոռուկ դաշնամուրի վրա...հիմա էլ վերջին կաթիլն էր, պազվում է` այդ դեղերի ազդեցության տակ գտնվող դիզայներները կարծում են, որ գարնանը ծառերը գունավոր անձրևանոցներով են բողբոջում...
Ահա, խնդրեմ, այսպիսին է գարնան շունչն Աջափնյակում...
no comment...
Աննա Սմբատյան