Արամեն և Սիլվա Հակոբյանը մարտի 31-ից մեկնելու են շրջագայությունների։ Սիրվա երգիչն ու երգչուհին կունենան մոտավորապես տասնհինգ համերգ.

«Մեկնում եմ Սիլվա Հակոբյանի հետ, ինչի համար միայն ուրախ եմ. նա լավ ճանապարհի ընկեր է և լավ երգչուհի: Կարծում եմ` մեր հայերը գոհ կլինեն, պետք է որ լավ համերգ ունենանք:

Ամեն տարի մոտ երեսուն-երեսունհինգ համերգներ են լինում, պարզապես շատ չենք խոսում դրանց մասին: Կան քաղաքներ, որտեղ մենք առաջին անգամ ենք լինելու և նրանց համար ցանկացած երգացանկ նոր է: Բնականաբար կհնչեն իմ ինչպես նոր երգերն, այնպես էլ հին»,- ասել է Արամեն: