«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՅԴ-ն դեռ չի ասում, թե ով է ԱԺ-ում փոխարինելու պատգամավոր Արծվիկ Մինասյանին: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնի թեկնածու Արծվիկ Մինասյանին ՀՅԴ համամասնական ցուցակում հաջորդում է անկուսակցական Կարեն Շախմուրադյանը՝ «Կարկոմավտո» ընկերության գլխավոր սեփականատերը:
Սակայն լուրեր կան, որ ՀՅԴ-ում հակված են խորհրդարան տանել Շախմուրադյանին հաջորդող Ռուզաննա Առաքելյանին։ Նաև խոսում են, որ Շախմուրադյանը մանդատից հրաժարվելու մտադրություն չունի։ Իսկ առաջիկայում ԱԺ-ում քննարկվելու են կարևոր օրենքներ՝ Արծվիկի տեղը երևալու է։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։