«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՕԵԿ-ի հենքի վրա ստեղծված «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ, որը տեղի ունեցավ փետրվարի 21-ին, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պլանավորել է գրավոր ելույթ ունենալ, սակայն կարևոր պահին թուղթը կորել է: Ելույթի տեքստը գտնելու բոլոր փորձերն անցել են ապարդյուն. Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը չեն կարողացել գտնել այն: Արդյունքում Արթուր Բաղդասարյանը ստիպված է եղել բանավոր ելույթ ունենալ, կամ այլ կերպ ասած՝ իմպրովիզացիա անել:

«Ժողովուրդ»-ը տեղի ունեցածի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Վահե Մոսինյանից, որը հաստատեց մեր լուրը: «Պարոն Բաղդասարյանը նախապես ելույթի տեքստ էր պատրաստել, բայց ինչ-ինչ պայմաններում այդ նախապես պատրաստված տեքստը անհետացել էր, և պարոն Բաղդասարյանը հանպատրաստից իր ելույթը կառուցեց»,- հայտնեց Մոսինյանը»:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: