«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացնելու ՓԲԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին: Սնանկության կառավարիչը ցանկանում է դատական թույլտվությունը ստանալ ընկերության գույքը մեկ լոտով, բաց դասական եղանակով վաճառելու համար:

Նախատեսվում է, որ աճուրդը տեղի կունենա այս տարվա ապրիլի 1-ին: Նշենք, որ լոտի մեկնարկային գինը ավելի քան 2.5 մլրդ դրամ է: Ի դեպ, պարտատերերն իրավունք ունեն բողոքարկել կառավարչի միջնորդությունը, որի համար նրանք ունեն յոթնօրյա ժամկետ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: