Բաքվում սպանվել է Գերմանիայի քաղաքացի: Այս մասին հայտնում է ադրբեջանական Apa գործակալությունը` հղում կատարելով Նարիմանյան շրջանի ոստիկանական աղբյուրներին:

Ինչպես հայտնում են ոստիկանական աղբյուրները դիպվածը տեղի է ունեցել երեկ գիշեր Ահմեդ Ռաջաբլի փողոցի  3B հասցեում:

Գերմանիայի քաղաքացի Վուսալ Շիլդար Ադոլֆը սպանվել է անհայտ անձի կամ անձանց կողմից:

Դիպվածի հետ կապված ստեղծվել է օպերատիվ-հետաքննչական խումբ:

Ինչպես գործակալությանը հայտնել է Նաիմանյան շրջանի դատախազությունից սպանվածը եղել է Արևմտյան Համալսարանի ուսանող: