«Հրապարակ» թերթը գրում է.

«Արմավիրի մարզպետարանում անցած ուրբաթ, մարզխորհրդի նիստի ժամանակ, տհաճ միջադեպ է գրանցվել։ Բանն այն է, որ Արմավիրի մարզպետը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հավանական «զոհերից» էր համարվում, և մինչև երեկ քննարկվում էր նաև նրա պաշտոնանկության հարցը: Այս հեռանկարից «թուլացած» համայնքի ղեկավարները որոշել են կեսից լքել մարզխորհրդի նիստը, այն պահից, երբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն սկսել է դժգոհել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից՝ բյուջեն աննպատակ տնօրինելու և այլ պատճառներով:

Մարզպետի պահվածքը դուր չի եկել որոշ համայնքապետերի, մոտ 10 գյուղապետ կեսից լքել է նիստը, մտածելով. «Մեկ ա, իրա օրերը հաշված են»: Լքողների շարքում է եղել նաև Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը։ Երեկ, պատասխանելով մեր հարցին, նա մի փոքր համառելուց հետո ասաց․ «Ընդունենք՝ դուրս եմ եկել, հետո՞»։

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: