Բաղադրիչներ.
Խմորի համար՝
ջուր – 1 բաժակ (տաք)
խմորիչ – 1/4 թ/գդ
շաքարավազ – 1ճ/գդ
աղ – 2թ/գդ
բուսայուղ – 2ճ/գդ
ալյուր – 3 բաժակ
Միջուկի համար
պանիր – 1,5 բաժակ (ցանկալի է մոցարելլա)
երշիկ – 9 շերտ
խոզապուխտ – 7 շերտ
ձու – 1 հատ
Պատրաստման եղանակը.
Խմորը պատրաստելու համար 1 բաժակ տաք ջրի մեջ խառնել խմորիչը և շաքարավազը, ապա ավելացնել աղը և բուսայուղը: Լցնել խորը ամանի մեջ, որտեղ մաս առ մաս ավելացնել ալյուրը և խմոր հունցել: Պատրաստի խմորը դնել բուսայուղով պատված ամանի մեջ, փակել սրբիչով և թողնել այդ վիճակում հանսգտանա 1-1,5 ժամ:
Խմորը ուղղանկյունաձև բացել, վրան քսել տոմատի մածուկը՝ կողքերից թողնելով ազատ տարածություն:
Վրան շաղ տալ քերած պանիրը, շարել խազապուխտի և երշիկի շերտերը:
Ձուն կոտրել փոքրիկ ամանի մեջ, հարել, ապա քսել խմորի կողքերի ազատ հատվածների վրա: Խմորը փաթաթել ռուլետի նման, վրան հարված ձու քսել, շաղ տալ մի քիչ քերած պանիր, չորացրած կանաչի: Ռուլետի վրա դանակով կատարել փոքրիկ կտրվածքներ 4-5սմ հեռավորության վրա:
Ռուլետով տապակը դնել քիչ բուսայուղով պատված տապակի վրա և տեղափոխել ջեռոց: Եփել 10-12րոպե 240-250աստիճանում:
Մատուցել անմիջապես։ Բարի ախորժակ։