Ռուսաստանը անցած տարիների նման հայտնվել է Նյու Յորքի լրագրողների պաշտպանության հանձնաժողովի կողմից հրապարակվող «Անպատժելիության ինդեքս» ցուցակի մեջ : Այս վարկանիշային աղյուսակը կազմվում է լրագրողների սպանության և երկրի բնակչության ցուցանիշների համադրությամբ:
Ռուսաստանը շարունակում է մնալ առաջին տասնյակում և իներորդ տեղում ինչպես նախկինում էր: Խոսքը գնում է այս տարվա ընթացքում չբացահայտված 16 սպանությունների մասին: «Ինդեքսի» կազմողները նշում են, որ ամենավտանգավոր գոտին շարունակում է մնալ Հյուսիսային Կովկասը` հիշեցնելով Կաբարդինո-Բալկարիայում պետական հեռուստառադիոընկերության 28-ամյա հեռուստահաղորդավար Կազբեկ Գեկիևի սպանությունը, որը սպնավել էր 2012 թվականի դեկտմեբրին աշխատանքից տուն վերդառնալիս:
Հաշվետվության մեջ նշվում է.«Ռուսաստանի` լրագրողներին սպանողներին պատասխանատվության ենթարկելու խրոնիկական անկարողության» մասին,որը պատճառ է հանդիսացել իրավապաշտպաններին և անհետ կորած, հետագայում սպանված հայտարարված լրագրող Մակսիմ Մակսիմովի մորը դիմել մարդու իրավունքների պաշտպանության Եվրադատարան բողոքով, որի համաձայն Ռուսաստանը պետական մակարդակով խրախուսում է լրագրողների սպանության անօրինակությունը:
CPJ հաշվետվության մեջ նաև նշվում է, որ ռուսական դատախազությունը կարողացել է պատասխանատվության ենթարկել լրագրող Աննա Պոլիտկովսկոյին սպանած նախկին ոստիկանության աշխատակցին: Դատական վճիռը կարևոր նշանակություն է ունեցել, սակայն Պոլիտկովսկոյի հարազատներին անհանգստացրել է այն հանգամանքը, որ մեղադրյալ Դմիտրի Պավլյուչենկովից չեն պահանջել դատական բաց նիստի ժամանակ նշել սպանության պատվիրատուների անունները:
CPJ-ի կազմած ցուցակում Ռուսաստանից բացի հայտնվել է նաև Իրաքը, որտեղ անցած տարվա ընթացքում տեղի է ունեցել լրագրողների 93 սպանությունվերջին տաս տարվա ընթացքում և ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել, Սոմալի(2012 թվականի ընթացքում սպանվել է 12 լրագրող), Ֆիլիպիններ(վերջին տաս տարվա ընթացքում 55 սպանություն), Շրի Լանկա(լրագրողի 9 սպանություն դեռևս չի բացահայտվել), Կոլումբիա(8 չբացահայտված սպանություն), Աֆղանստան(վերջին հինգ տարվա ընթացքում ոչ մեկ չի սպանվել, սակայն նախկին սպանություններն էլ չեն բացահայտվել), Մեքսիկա(15 չբացահայտված սպանություն), Պակիստան(վերջին տաս տարվա ընթացքում 23 չբացահյտված սպանություն) և Բրազիլիան: