Շվեյցարիայում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:

Հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար միմյանց դեմ կպայքարեն հետևյալ թիմերը.

«Շախտյոր» Դոնեցկ (Ուկրաինա) - «Անդերլեխտ» (Բելգիա)

«Բազել» (Շվեյցարիա) - «Սևիլյա» (Իսպանիա)

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Բայեր» (Գերմանիա)

«Ատլետիկ» (Իսպանիա) - «Վալենսիա» (Իսպանիա)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

«Սպարտա» (Չեխիա) - «Լացիո» (Իտալիա)

«Բորուսիա» Դորտմունդ (Գերմանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)

«Ֆեներբախչե» (Թուրքիա) - «Բրագա» (Պորտուգալիա)

Հավելենք, որ թիմերի առաջին հանդիպումները կկայանան մարտի 10-ին, իսկ պատասխան խաղերը` մարտի 17-ին: