Իտալիայի փոստատանը բռնագրավել են նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին հասցեագրված փամփուշտներով և կասկածելի փոշիով նամակ: Այս մասին նշում է Hurriet daily news-ը` հղում կատարելով իտալական լրատվական միջոցներին:
Ահազանգը հնչել է, երբ Բերլուսկոնիի` Միլանի մերձակայքում գտնվող Արքոր վիլային հասցեագրված նամակի ռենտգեն զննության ժամանակ հայտնաբերել են փամփուշտներ, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիականությունը և վարակազերծման միավորումներ:
Դեռևս չի պարզվել արդյոք ծրագրի մեջ գրություն եղել է թե ոչ: Դիպվածը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, որ գործազուրկ տղամարդը կրակել և վիրավորել էր երկու ոստիկանի կառավարության շենքի մոտ:
Գործազրկությունը բարձր է պետությունում,որտեղ կոալիցիոն կառավարությունը խոստացել է արագորեն հաղթահարել սոցիալական հիվանդությունները: