Չինաստանում գիտա-հետազոտական լաբորատորիան մտադրվել է ստեղծել գրիպի վիրուսի նոր հիբրիդ: Գիտնականները թռչնի գրիպը H5N1 խառնել են խոզի H1N1 խոզի գրիպի հետ: Թռչնի գրիպը մահացու վտանգավոր է մարդկանց համար, սակայն մարդուց մարդու չի փոխանցվում, իսկ խոզի գրիպը փոխանցվում է օդակաթիլային միջոցով: Այս մասին գրում է անգլիական The Independent պարբերականը:
Բարձրագույն գիտական խորհուրդը հավանության չի արժանացրել նման փորձարկման անցկացումը` այն համարելով ծայրաստիճան վտանգավոր տիեզերքի բնակչության համար: Լոնդոնի թագավորական հասարակության գիտնական Լորդ Մեյը նույնպես քննադատել է փորձարկումը և մասնավորապես նշել.« Այս մարդիկ նշում են, որ փորձարկամ նպատակը պատվաստանյութի ստեղծելն է, սակայն իրականում նրանց առաջնորդում է կույր ամբիցիաները, որոնք չունեն ոչ նպատակ և ոչ իմաստ»:
Այս փորձարկումը տեղի է ունեցել պրոֆեսոր Խուալեն Չենի ղեկավարությամբ,որը թռչնի գրիպի ուսումնասիրության Ազգային չինական կենտրոնի և Հարբին քաղաքի անասնաբուժական կենտրոնի տնօրենն է: