Հուզիչ իրական պատմություն, որ "կյանք ու սեր" կկոչեն ...
Գիտեք, որ սիրող մարդը հոգատար է...Բայց գիտեք, որ երբեմն նաև ֆիզիկապես այլևս ներկա չլինելով` նույնպես? Դե լսեք...
Պատերազմը կոտրում է ճակատագրեր, բաժանում իրարից ու հաճախ անբուժելի սպի թողնում սրտում... Այդպես եղավ նաև այս կնոջ կյանքում ... Պատերազմական խուճապային օրերից մի օր, երբ հանդիպեց իր սիրած երիտասարդին, լսեց. "Գնում եմ ռազմաճակատ: Վախենում եմ, որ վերադառնալիս քեզ ուրիշի հետ ամուսնացած կգտնեմ ... Արի ամուսնանանք...": Երիտասարդ աղջիկը վայրկյան անգամ չտատանվեց: Ամուսնական կյանքը մեկ օր տևեց: Փոստատարին անեն անգամ տեսնելիս, սիրտը սառում էր ...Ճիշտ էր վկայում ... Անհայտ կորածի թուղթը ստացավ ...
Ժամանակը իր գործն արեց ու արդեն 30 տարեկանում կյանքը կապեց մի տղամարդու հետ (առանց ամուսնության վկայականի), ումից աղջիկ ունեցավ ... Ու թեպետ նա չար մարդ չէր, բայց ... սիրում էր խմել, քեֆ անել...Սիրում էր գեղեցիկ կանանց ...
Նա գնաց... Կինը մնաց փոքր երեխայի հետ...Ծանր պայմաններ: Խոնավ բարաքում մի կերպ ծայրը ծայրին հասցնել... Բայց ... ՆԱ, ով երկնքում էր, հոգ տարավ իր սիրեցյալի համար.. Որպես պատերազմում կորածի կին բնակարան ստացավ, ամեն տարի էլ մեկնում էր հանգստյան տուն ...
Այդ կինը իմ տատիկն էր...
Իզաբելլա Աբգարյան