«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին կարող է բաց թողնել Եվրո-2016-ը։
Daily Mail-ի փոխանցմամբ՝ 30-ամյա անգլիացին կարող է վիրահատության ենթարկվել։
Ֆուտբոլիստը կարող է բուժում ստանալ և վերականգնվել ծնկի վնասվածքից, սակայն եթե բուժումն արդյունավետ չլինի, ստիպված կլինի վիրահատվել:
Հավելենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռունին մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ: