Դուբլինի բնակիչները հետաքրքիր պահ են անմահացրել... Իռլանդիայի 75-ամյա նախագահ Մայքլ Հիգինսը բանկոմատից գումար ստանալու համար հերթ է կանգնել... Ընդունված կարգ գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրներում...Բացի այդ, Իռլանդիան համարվում է Եվրոպայի զարգացած երկրներից մեկը,որտեղ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմում է 39 009 ԱՄՆ դոլլար...Ու այս երկրի նախագահը առանց վախի և բազմաթիվ թիկնապահների հերթ է կանգնում "հասարակ" մարդկանց կողքին՝ որևէ ծառայությունից օգտվելու համար...
Դուք պատկերացնու՞մ եք,որ Հայաստանում,որտեղ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կազմում է ընդամենը 3351,63 ԱՄՆ դոլլար որևէ բարձրապաշտոնյա հերթ կանգնի...Մեր չինովնիկները վախենում են ժողովրդից,քանի որ նրանց բանկային քարտերի վրա եղած գումարների և ժողովրդի ստացած գրոշների անհավասարությունն ահռելի են...Իսկ հասարակ իռլանդացու և այդ երկրի նախագահի սոցիալական կարգավիճակը գրեթե նույնն են...