Իրանական Ամանորի՝ Նովրուզի մոտենալուն զուգընթաց, Իրանում աստիճանաբար մեկնարկում է զբոսաշրջային սեզոնը, որի ընթացքում միլիոնավոր իրանցիներ հանգստանում են ոչ միայն սեփական երկրում, այլ այցելում տարբեր՝ այդ թվում նաև հարևան պետություններ:
Ուշագրավ է, որ իրանցի երիտասարդների ջանքերով սոցիալական ցանցերում սկսված և իրանական իշխանությունների կողմից ոչ պաշտոնական օժանդակություն ստացող «Չգնա՛նք Թուրքիա» ֆլեշմոբը շարունակվում է՝ չնայած զբոսաշրջային ընկերություններն առաջարկում են նաև Թուրքիա այցելելու փաթեթներ:
Այս համատեքստում հատկանշական է, որ իրանցիները շատ հետաքրքիր ձևով են իրականացնում Հայաստանի զբոսաշրջային գովազդը՝ մեր երկիրը կոչելով «Փոքր Եվրոպա»՝ մի ընկալում, որն աստիճանաբար գերակշռող է դառնում հատկապես մեր հարևան և բարեկամ երկրի երիտասարդության շրջանում:
Լուսանկարում՝ Իրանական զբոսաշրջային ընկերության հայտարարություն-գովազդը պարսկերենով՝ «Հայաստան Երևան (Փոքր Եվրոպա)»:
Վարդան Ոսկանյան