Սաուդյան Արաբիայի բնակչուհի ամուսնությունից առաջ ամուսնու առաջ նախապայման է դրել ամուսնանալ նաև իր երկու ընկերուհիների հետ: Alyoum գործակալության տվյալներով երկարատև բանակցություններից հետո չորս ընտանիքների միջև ամուսնական կապեր են հաստատվել:
Թայիֆ քաղաքի միջնակարգ դպրոցի ուսուչուհին ցանկացել է, որ իր ընտրյալը դառնա նաև իր երկու գործընկերուհինների, որոնք նաև վերջինիս մոտիկ ընկերուհիններն են ամուսինը:
Նոր ընտանիքը ստիպված է եղել ձեռք բերել երեք նոր բնակարան մի շենքում, յուրաքանչյուր բնակարան մի կնոջ համար: Կանայք հեշտությամբ համաձայնության են եկել տնային տնտեսության հարցերում:
Ամուսնական ավանդությունները Պարսից ծոցի մի շարք պետություններում խիստ տարբերվում են եվրոպականներից: Օրինակ Արաբական Էմիրություններում գործունյա կանայք ցանկանում են դառնալ իրենց ամուսնու երկրորդ կինը: Մի կողմից նրանք այդպիսով ժամանակ են ունենում իրենց կարիերայի համար, քանի որ տնային տնտեսության հարցերը ընկնում է առաջին կնոջ վրա, իսկ մյուս կողմից էլ փաստացիորեն ամուսնանում են, ինչ պահանջում է տեղի հասարակական մտածելակերպը: