Դատարանը որոշում է կայացնել բերման ենթարկել Գոռ Վարդանյանին, քանի որ վերջինս կրկին չի ներկայացել ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով իր դատական գործին։ Իրավիճակն ինքնին զավեշտալի ու այս թեմայով արդեն այնքան են կատակել, որ նույնիսկ ավելորդ էլ կլիներ միանալ իրոք սրամիտ հումորների այդ շքերթին։
Պարզապես ուզում եմ մատնանշել ևս մի զավեշտալի բան այս ամենում։ Մինչ Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական գործ են վարում ու դատ է ընթանում, Գոռ Վարդանյանը հերիք չէ մեծ համառությամբ ֆիլմեր է նկարում, որտեղ անձնուրաց կերպով ցույց է տալիս, թե ինչպիսին ՉՊԵՏՔ է լինի ազնիվ ոստիկանն ու ինչու պետք է չէ ռուսերեն խոսել, դեռ մի բան էլ այդ մառազմը քաջալերվում և աջակցվում է ՀՀ Ոստիկանության կողմից։
Իմիջմեյքինգի հիմնասյուները հիմա դագաղներում շուռ եկան, բայց դե փաստը մնում է փաստ․ Հայաստանում քրեական գործի տակ գտնվող մարդու կողմից նկարահանվում է սերիալ, որտեղ ոստիկանը երթևեկում է գերթանկարժեք անձնական մեքենայով, հարգում է գողական կյանքը, պահում է իրեն վերջին ռաբիզի պես ու այդ խեղկատակության մեջ նրան աջակցում է ՀՀ Ոստիկանությունը։
Ապսուրդների երկիր ենք, հո զոռով չէ՞։
Գրիգոր Բարսեղյան