Երեկ Մոսկվայում 4-ամյա աղջնակին դաժանորեն սպանած 38-ամյա Գյուլչեխրա Բոբոկուլովան վերջին ժամանակներում իրեն տարօրինակ էր պահում: Նա երկար ժամեր շարունակ արաբական կայքեր էր ուսումնասիրում՝ մոռանալով երեխայի մասին:
Մահացած 4-ամյա Վալյան Վլադիմիրի և Եկատերինայի ընտանիքում փոքր երեխան էր: Հայտնի է, որ երեխան ի ծնե տառապում էր որոշ հիվանդություններով և ծնողները ստիպված էին շատ աշխատել նրա բուժումն ապահովելու համար:
Ինչպես պատմում է ընտանիքի մտերիմներից մեկը, ծնողներն իսկապես որոշել էին ոտքի կանգնեցնել իրենց դստերը: Ամուսինը ծրագրավորող էր, իսկ կինը՝ հաշվապահ: Նրանք շատ օրինակելի ընտանիք են: Բացի Վալյայից ունեն նաև ավագ որդի: Վլադիմիրն առաջին ամուսնությունից ևս մեկ որդի ունի:
Դայակը նրանց տանն է հայտնվել 1.5 տարի առաջ: Նրան ընտանիքի ծանոթներից մեկն էր երաշխավորել: Հայրենիքում նա երեխաներ ունի, բայց ամուսնացած չէ: Նրան սենյակ էին հատկացրել և 30 հազ. ռուբլի աշխատավարձ, որը նա ուղարկում էր երեխաներին: Քանի որ Վալյային մշտական հսկողություն էր անհրաժեշտ, ապա դայակն աշխատում էր ամբողջ օրը: Ծնողները երբեք նրանից ոչ մի բողոք չեն ունեցել և ժամանակի ընթացքում նրան սկսեցին ամբողջովին վստահել:
Ընտանիքի բարեկամը պատմում է, որ դայակը վերջերս մի տաջիկ տղամարդու հետ էր հարաբերություններ սկսել, այնուհետև պարզել էր, որ նա իրականում ամուսնացած է: Այս դեպքից հետո նա կտրուկ փոխվել է: Սկսել է շատ ժամանակ անցկացնել համացանցում կամ իր սենյակում: Ծնողները նույնիսկ խոսել են նրա հետ՝ առաջարկելով հանգստանալ, բայց նա մերժել է:
Սակայն այս ամենը շարունակական բնույթ է կրել և նրանք որոշել են հեռացնել դայակին: