«Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ամենահայտնի ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում:
Ծաղկաձորը երեք օրով վերածվելու է ինտելեկտուալների համաշխարհային մայրաքաղաքի: Ավելորդ է ասել, թե ինչ մեծ ռեզոնանս ու դրական հետևանքներ այն կունենա միջազգային մամուլում և Հայսատանում ինտելեկտուալ շարժման հետագա զարգացման վրա:
Որպես կազմկոմիտեի համանախագահ պարբերաբար կտեղեկացնեմ ձեզ մեր աշխատանքների մասին:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Արմեն Աշոտյանը: