Superman-ի ֆանատ 45 ամյա Քրիստոֆեր Դենիսը, որը շուրջ 100,000 դոլար ծախսել է իր առարկաների հավաքածուն ձեռք բերելու համար, նշել է, որ իր հոբին պատճառ է հանդիսացել կնոջից ամուսնալուծության:
Քրիստոֆեր Դենիսը հավաքել է շուրջ 15,000 տարբեր առարկաներ, որոնց վրա գրված է S տառը կամ Քլարք Քենթի դիմանկարն է պատկերված: 2012 թվականին Իլինոյիս նահանգի Մետրոպոլիսում Քրիստոֆեր Դենիսը ամուսնացել է Բոնի Ֆինկենթալի հետ, որի հետ ամուսնական արարողությունները նույնպես վերածվել էին ներկայացման, որտեղ գլխավոր հերոսները Սուպերմարդն էր: Հարսանեկան արարողության ժամանակ Դենիսը հագել էր Suoperman-ի հագուստը, իսկ բուն արարողություն տեղի ունեցավ վերջինիս արձանի մոտ: 42 ամյա Բոնի Ֆինկենտալը բաժանվել է Դենիսից, քանի որ շատ շուտ վերջինիս հոգնացրել է իր ամուսնու հոբին:
Դենիսը նշում է, որ իր համար ավելի թանկ է հավաքածուն քան իր կինը: «Կան նաև այլ պատճառներ, որ մենք բաժանվեցին: Ես ահռելի գումարներ էի ծախսում առարկաների և խաղալիքների ձեռք բերման համար»,- ավելացրել է նա:
Հավաքածուում տարբեր գնի և տեսակի առարկաներ կան սկսած շատ էժանից մինչև 5,000 դոլար:
Քրիստոֆերը արդեն 20 տարվա ընթացքում փող է աշխատում զբոսաշրջիկների հետ նկարվելու շնորհիվ և չնայած, որ իր առարկաների հավաքածուն դժավարացնում է իր մերձավորների կյանքը, չի պատրաստվում հրաժարվել դրանից: Այս մասին գրում է Mirfactov-ը: