Այսօր Մոսկվային դատարանը որոշում է ընդունել 2 ամսով կալանավորել -ամյա աղջնակին դաժանորեն սպանած դայակին: Դատարանում նա ժպտում էր, ձեռքով անում լրագրողներին և բարևում:
Նշենք, որ դայակն ընդունել է մեղքը: Երբ նրան հարցրել են, թե խղճում է արդյո՞ք փոքրիկ երեխային, Գյուլչեխրան միայն գլխի շարժումով բացասական պատասխան է տվել:
Նա դատարանում ընդունել է իր մեղքը, սակայն հասկացրել է նաև, որ չի խղճում երեխային:
Մոսկվայում 4-ամյա երեխային դաժանորեն սպանած Գյուլչեխրա Բոբոկուլովան հաշվառված է եղել հոգենյարդաբանական դիսպանսերում: Այս մասին տեղեկանում ենք «МК»-ից:
«Գյուլչերային մեզ մոտ բոլորն էին ճանաչում: Նա, մեղմ ասած, տարօրինակ կին էր: Սա իր բացատրությունն ուներ. նրա մոտ շիզոֆրենիա էին ախտորոշել: Նա դեռ վաղուց էր հաշվառված հոգեբուժարանում և համապատասխան վկայագիր էլ ուներ»,- ասում է դայակի հարազատ գյուղի թաղային պատասխանատուն: