Միացյալ նահանգները վերանայել է սիրիացի ապստամբներին սպառազինելու իր նախկին դիրքորոշումը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեգելը :

Իր բրիտանացի գործընկերոջ Ֆիլիպ Համոնդի հետ ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ Հեգելին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ կառավաությունը վերանայել է սիրիացի ապստմբներին վերազինելու իր որոշումը, որին ի պատասխան վերջինս պատասխանել է` այո: Սակայն Պենտագոնի ղեկավարը ավելացրել է, որ դեռևս ոչ մի ստույգ որոշում այդ մասին չի կայացվել:


ԱՄՆ դիրքորոշման փոփոխության վրա գուցե ազդել է անցած շաբաթ տարածված լուրերը, որի համաձայն ամերիկայի հետախուզական աղբյուրները բացահայտել էին սիրիական ռեժիմի կողմից քիմիական զենքի օգտագործման դեպք:

 Նույն կոնֆերանսի ժամանակ Համոնդը չի բացառել ապստամբներին զենք կամ այլ ռազմական օժանդակություն ցույց տալը, սակայն նրա կառավարությունը պետք է ստանա Եվրամիության թույլտվությունը զենք ուղարկելու կապակցությամբ:


«Ինչ վերաբերվում է Միացյալ Թագավորությանը, ապա այն գտնվում է ԵՄ-ի` սիրիացի ապստամբներին զենք ուղարկելու արգելքի տակ»,- նշել է Համմոնդը և ավելացրել, որ իրենք կքննարկեն այդ հարցը մի քանի շաբաթ անց, երբ դուրս կգա այդ արգելքը: