«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դեռևս փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասը լքած ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանը շարունակում է գտնվել Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նրա հորեղբոր տղան՝ Ուսե Բաքոյանը: Ըստ նրա՝ տղան դեռ ապաքինվում է:

Հիշեցնենք, որ զորամասը լքած ժամկետային զինծառայողը շուրջ 3 օր մնացել էր դրսում, քնել էր անտառում և ցրտահարվել էր: Սակայն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Ա. Բաքոյանի կողմից զորամասը ինքնակամ լքելու դեպքի առթիվ:

Մեզ հետ զրույցում տղայի հարազատները նրա այս քայլի պատճառը համարել էին այն, որ նա առողջական խնդիրներ է ունեցել. «Նրա թևը պարբերաբար դուրս է ընկել: Հրամանատարությունը մի քանի անգամ նրան ուղարկել է հոսպիտալ, որպեսզի վիրահատեն: Բայց, չգիտես ինչու, երիտասարդին չեն վիրահատել: Նա էլ ցավից փախել է»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: