Մոդել, դերասանուհի Աննա Գրիգորյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել ու ներկայացրել Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունից մի հատված: 

ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…