ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հրամանով  այսօր հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կանցկացվեն 2013 թվականի մայիսի 14-ին և 17-ին, ժամը 1000-ին  «Խ.Աբովյանի  անվան հայկական պետական մանկավարժական համալսարան»ՊՈԱԿ-ում  /հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 17/: