Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը ժամանել է Հայաստան: «Եվրատեսիլ 2008»-ի հաղթողը Եվգենի Պլյուշչենկոյի հետ ելույթ է ունենալու «Սառույցի թագավորները» շոու ժամանակ: Երգիչը Հայաստան է եկել վաղ առավոտյան: «Զվարթնոց» օդանավակայանում Բիլանը, կտրականապես, հրաժարվեց խոսել լրագրողների հետ: