Այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այս առիթով Եռաբլուր էր այցելել նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:

Լրագրողները հետաքրքքրվեցին, թե ինչպես է, որ բանակում չի ծառայել, սակայն Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է, դեռ ամիսներ առաջ էլ պարգևատրվել է ԵԿՄ հուշամեդալով:

«Ոչինչ ,ոչինչ, ինչի՞, կարա լինի, կարևորը մարդ իր ազգի համար պատրաստ լինի կրիտիկական պահերին օգնել»,- պատասխանեց Տիգրանը:

Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ մարզպետի որդին մշտապես վեճերի, կռիվների մեջ է հայտնվում...

«Դուք եք ասում, ես եմ ասում, մարդու վրա, որ շատ աչք ա լինում, այդ մարդն արդեն փորձանքների է հանդիպում... Վատ մարդկանց աչքերը»: