Գյումրիի 13 անօթեւան ընտանիքներից 12-ի բնակարանի հարցը լուծված է: Այս մասին ասել է «SOS Գյումրի» թիմի անդամ Արեն Մկրտչյանը:
Նա մասնավորապես հայտնել է, որ փաստացի արդեն 5 բնակարան կա գնված, 3-ի գումարը գոյացել է Երևանում և Գյումրիում իրականացված դրամահավաքի արդյունքում, իսկ ևս 4 բնակարանի համար խոստում է տրվել:
Նշենք, որ ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը ևս արձագանքել է գյումրեցի ընտանիքներին օգնություն տրամադրելու կոչին: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ այս նախաձեռնությանը օգնություն կցուցաբերեն նաև Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները: Բարերար Գագիկ Ծառուկյանը ևս հայտնել է իր մասնակցության մասին՝ խոստանալով 13 ընտանիքներից 2-ին բնակարան նվիրել:


