ԱՄՆ-ում իսպանախոս երեխաների հետ անցկացված փորձը ցույց է տվել, որ գետնանուշն ու գետնանուշի յուղը անսպասելիորեն նպաստում են մարդու նիհարելուն։
Հյուսթոնի համալսարանի ներկայացուցիչ Քրեյգ Ջոնսթոնը հայտարարել է, որ ճարպակալումը առողջապահության ներկայիս գլխավոր խնդիրն է։
Վերջինս ԱՄՆ-ում դեռահասների ճարպակալման գլխավոր պատճառ է համարում այն, որ նրանք գրեթե ոչինչ չեն ուտում դպրոցում՝ անգամ պարտադիր նախաճաշի ու ճաշի առկայության դեպքում, և տուն են վերադառնում քաղցած, ուր նրանք ծնողների բացակայությամբ սնվում են մեծ քանակի չիպսով և նմանատիպ այլ բաներով, ինչն էլ առաջացնում է ավելորդ քաշ։