Երկրապահ կամավորականների միության անդամների և ազատամարտիկների հետ միասին բարձրաստիճան պաշտոնյաներն ու զինվորականները հարգանքի տուրք են մատուցել Սպարապետի հիշատակին, ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Նույն օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել «Պատանի երկրապահների» երդման հանդիսավոր արարողությունը։ Երևանի և մարզերի հարյուրավոր պատանի երկրապահներ ծնկի իջած երդվել են դառնալ հայոց բանակի արժանի զինվորը և պատվով շարունակել Սպարապետի գործը։